TOP նոր
» » » Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել

Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել

18-01-2021, 11:55 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
18 Հունվար 2021, 11:55 - NovostiNK
Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել


«ԴՆԹ-ով անցած, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս, տանեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։

Նա խնդրեց՝ ով չի հանձնել ԴՆԹ, գնան ու հանձնեն.

«Մեզ հասած տեղեկություններով, արդեն օրական 25 մարմնի ԴՆԹ թեստ է արվում: Որպեսզի այդ մարմիններն այդպես չմնան, խնդրում եմ՝ գնացեք, ԴՆԹ թեստ հանձնեք: Եթե տեսնեն այդ մարմինների ԴՆԹ-ները որևէ մեկի հետ չի համընկնում, կմտածեն թուրքի մարմին է, կտանեն, կտան թուրքին: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծակի հայ երեխու մարմին լինի, մերոնք տան թուրքին, քանի որ որևէ մեկի հետ չի համընկնում ԴՆԹ անալիզը:

Շուրջ 50 մարմնի ԴՆԹ-ն արված է, տերերը չեն կարողանում գտնվել, իսկ թեստ տված մարդկանց անալիզների հետ չի համընկնում»:

Ա.Ղուկասյանը նշեց, որ աճյունների, նաև կենդանի մնացած որոնողական աշխատանքները շարունակում են, սակայն ողջ զինծառայողներ գտնելու մասով որևէ ուրախալի լուր չունի հայտնելու:

«Գոնե թույլ տալիս են, տղերքը մտնում, աշխատում են»,- ասաց անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS