TOP նոր
» » » Մասնագետի կարծիքով, պրոթեզների արտադրությունն ու սպասարկումը նպատակահարմար է կազմակերպել Հայաստանում

Մասնագետի կարծիքով, պրոթեզների արտադրությունն ու սպասարկումը նպատակահարմար է կազմակերպել Հայաստանում

20-01-2021, 08:25 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
20 Հունվար 2021, 08:25 - NovostiNK
Մասնագետի կարծիքով, պրոթեզների արտադրությունն ու սպասարկումը նպատակահարմար է կազմակերպել Հայաստանում


Պատերազմի հետևանքով ոտքի ու ձեռքի պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին պետությունն առայժմ 2,5 միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրում՝ շուրջ 5000 դոլար։ Նորագույն պրոթեզների ձեռք բերման համար նաև մասնավոր դրամահավաքներ են կազմակերպվում։

Դժբախտ պատահարի հետևանքով 30-ամյա Արտյոմ Առաքելյանի երկու ձեռքերին արդեն 18 տարի պրոթեզներն են փոխարինում։ Սեփական օրինակով գիտի, որ ցանկացած պրոթեզ հաճախ նորոգման, սպասարկման և մի քանի տարին մեկ փոխելու կարիք է ունենում։ Այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում Արտյոմը ծավալուն գրառում էր կատարել ու նշել, որ ժամանակակից պրոթեզները Հայաստանում սպասարկման ու նորոգման խնդիրներ են ունենում։

«Իրանք ուզում են ձեռք բերել ամենաթանկարժեք, որակյալ պրոթեզները արտասահմանից, բերեն էստեղ։ Դա մի նոր մեխանիզմ ա, դա մի նոր սարքավորում ա, որ ստեղի մասնագետները դրա հետ չեն առնչվել ընդհանրապես։ Ու հարց ա առաջանում․ դա որ փչանա, ո՞նց ա սարքվելու։ Ես ինչի՞ եմ էդքան շեշտում սպասարկման ու վերանորոգման հարցը, որովհետև շատերը կարծում են, դա մի անգամ դնում ես ու մնում ա սաղ կյանքում։ Կարող ա սիլիկոնի հատվածը կտրվի, դու գնաս, իրանք դա կպցնեն, կարող ա մարտկոցի մեջ ինչ-որ մի փոքր լար պոկվի, դու գնաս, քանդեն, տեղում հավաքեն տան»։

Ոչ թանկարժեք ու պետպատվերով ստացած իր երկու պրոթեզներն Արտյոմը խնայողաբար է օգտագործում։ Ասում է՝ դրանք արդեն մարմնի մի մաս են դարձել, երբ խափանվում են, դժվար է սպասել նորոգմանը։ Արտյոմն արդեն տարիներ շարունակ ուսումնասիրում է պրոթեզների արտադրության ու վաճառքի միջազգային փորձը և կարծում է, որ կառավարությունը պետք է շահառուներին ոչ միայն որակյալ ու ժամանակակից պրոթեզներ տրամադրի, այլ նաև լուծի դրանց սպասարկման հարցը․ - «Էս պահին, երբ որ էդքան կարեկցանքի ֆոնը կա հանրության մեջ, որ բոլորը ուզում են օգնեն․․․ էն ամեն ինչը մի քանի տարի հետո էլ չի լինելու, ինչը նորմալ ա իրականում։ Ու էդ ժամանակ կարիք ա լինելու նոր պրոթեզների։ Ու ինչ, էլի պիտի դրամահավաքո՞վ․․․ Էն էլ հիմա, էդ ամեն ինչի հետ մեկտեղ, չի հավաքվում էդ գումարը։ Էն շեմը, որ սահմանած ա, տեսնում ենք, որ շատ դժվարությամբ ա հավաքվում։ Պատկերացրեք մի քանի տարի հետո։ Այսինքն՝ դա լուծում չի, ա երկարաժամկետ լուծում չի»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, նախորդ տարվա հունվարից մինչև այսօր պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Թե պատերազմի հետևանքով ռազմական գործոությունների քանի մասնակից ունի ձեռքի ու ոտքի պրոթեզավորման կարիք, նախարարությունից չեն հայտնում։

«Օրթեզ» պրոթեզավորման կենտրոնի տնօրեն Արա Թեքգյոզյանն «Ազատությանն» ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրենց խնդրել է ներկայացնել զարգացած երկրներում կիրառվող լավագույն պրոթեզների օրինակներն ու գները։ Ասել են, որ պատրաստ են վճարել անգամ ամենաթանկարժեք պրոթեզի համար՝ եթե դրա կարիքն ունեն շահառուները։ Դրանք, ըստ մասնագետի, հիմնականում հիդրավլիկ ծնկերով են լինում, ունենում են կարբոնային շարժական թաթ ու արմունք, մատներ։ Այդպիսի պրոթեզ կրողները կարողանում են ապահովել ձեռքի ու ոտքի լիարժեք ֆունկցիան։

Պրոթեզավորման այս կենտրոնում հաշվարկել են գները. դրանք ավելի մատչելի կլինեն, եթե իրենց մասնագետներն այստեղ հավաքեն արտերկրից գնված պրոթեզի մասերը։

«Նույն մասերով, ինչ սարքում են Գերմանիայում, օրինակ, 30-40 հազարով, մեր մոտ դրանք 10-12 հազար դոլարի կամ եվրոյի կարգի են լինելու», - ասաց Թեքգյոզյանը։

«Օրթեզ» պրոթեզավորման կենտրոնի տնօրենն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք կարող են այդ ժամանակակից պրոթեզների նորոգումն ու սպասարկումն ապահովել՝ եթե միայն պետությունը վճարի կենտրոններին․ - «Եթե պատրաստում ենք մենք ստեղ, ուրեմն ունենք էն աղբյուրները, որից որ ձեռք ենք բերում նյութերը, մասերը։ Ու մենք փչանալու դեպքում, սպասարկման դեպքում կարող ենք բերել, սպասարկել՝ եթե ֆինանսավորող լինի օրենքով։ Պետությունը մշտական ա, բարերարները մի տարի հետո կարող ա չլինեն»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS