TOP նոր
» » » Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ

Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ

6-03-2021, 13:11 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
6 Մարտ 2021, 13:11 - NovostiNK
Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ


Զինվորականների ու քաղաքացիների ակցիան են անում պաշտպանության նախարարության դիմաց՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ էին արել ծառայակից ընկերներին, ինչպես նաեւ Բանակի բոլոր վետերաններին և նախկին ծառայողներին այսօր ժամը 13։00-ին մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարության մոտի հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին։

«Հայոց բանակին ով կպավ, նա թշնամի է, թուրք է։ Օնիկ Գասպարյանին ոչ ոք իրավունք չունի ազատել, ով ազատում է, ինքը հայ ազգի թշնամին է»,- նշեց զինվորականներից մեկը։

Ազատամարտիկ Բեկը նշեց, որ ամբողջ բանակն է պահանջում Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է։

Զինվորականները նշում են՝ Օնիկ Գասպարյանին կպնելը, նշանակում է կպել հայ ժողովրդի արժանապատվությանը, թուլացնել հայոց բանակը։

Ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.today-ից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS