TOP նոր
» » » Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել

Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել

22-04-2021, 12:33 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Ապրիլ 2021, 12:33 - NovostiNK
Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել


ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել: «Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել: Ակնհայտ ապատեղեկատվություն է: Ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆիդանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում:

Նա ընդգծեց, որ բերման ենթարկվածները շատ ավելի քիչ են՝ 2-3 մարդ, նրա տեղեկություններով, խուլիգանության դեպքի հետ է կապված:

Նա իրավապահների գործողությունները համաչափ է համարում:

Ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիք այցի ընթացքում Ագարակում և Մեղրիում քաղաքացիների մի խումբ փորձում էր խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, տեղաշարժը: Նրանք բարձր վանկարկումներով, հայհոյախառն արտահայտություններով փակում էին վարչապետի փոխադրամիջոցի ճանապարհը, ոստիկանների հետ քաշքշուկի մեջ մտնում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS