TOP նոր
» » » Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար

4-05-2021, 14:51 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
4 Մայիս 2021, 14:51 - NovostiNK
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար


Հայաստանում կորոնավիրուսի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը:

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS