TOP նոր
» » » IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ

IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ

29-05-2021, 14:34 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
29 Մայիս 2021, 14:34 - NovostiNK
IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ


Հայաստանի բնակչության 71%-ը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, նույնիսկ եթե նման հնարավորություն լինի։ Այդ են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները։

Որպես պատճառ հարցման մասնակիցները տարբեր փաստարկներ են բերել․ «ինձ մտահոգում է կողմնակի ազդեցությունը» (37%), «չեմ կարծում, որ ինձ դա պետք է» (25%), «ուզում եմ ավելին իմանալ, թե որքանով արդյունավետ են ազդում պատվաստանյութերը» (15%), «ինձ ընդհանրապես պատվաստումներ չեն անում» (13%)։

Հարցման մասնակիցների 3%-ը հայտարարել է, որ իրենց ընտրած պատվաստանյութը մատչելի չէ, իսկ 4% / 2%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է դա անել։

Մայիսի 29-ի տվյալներով ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,555-ի, առողջացածների ընդհանուր թիվը 212,752 է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4428 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։


Աղբյուրը՝ panarmenia.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS