TOP նոր
» » » «Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն

«Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն

27-08-2021, 13:02 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
27 Օգոստոս 2021, 13:02 - NovostiNK
«Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն


Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին գտնվող «Ֆիզգոռոդոկ»-ի տարածք է այցելել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչ Խորեն Մնացականյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ թաղամասի շրջակա շենքերի բնակիչները դեմ են այդ տարածքում 12 հարկանի շենքի կառուցմանը, պնդում են, որ շինաշխատանքները կատարվում են հուշարձանային տարածքում:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել, որպեսզի գան ու դադարեցնեն շինաշխատանքները:

Տարածք գտնվող ոստիկաններին նա ասաց. «Քաղաքացիներն ահազանգել են, ես այստեղ եմ նայելու շինարարական համապատասխան փաստաթղթերը, սակայն կառուցապատողի ներկայացուցչին որևէ կերպ չենք կարողանում գտնել, խնդրում եմ ոստկանությանը դադարեցնել աշխատանքները մինչև տեսնեմ նախագծային աշխատանքները, պարզելու՝ արդյոք այն, ինչ տեղադրվում է շրջակայքում, համապատասխան թույտվություն ունեն»:

Քաղաքացիներից մեկն ասաց. «Այս դեպքում միայն քաղաքապետարանը չէ, հստակ հովանավոր ունեն: Հուշարձանային տարածքն աղճատել են, կտոր են հանել հուշարձանային ցուցակից, որպեսզի ինչ որ մեկի շահն առաջ տանեն»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS