TOP նոր
» » » Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

12-09-2021, 18:33 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
12 Սեպտեմբեր 2021, 18:33 - NovostiNK
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը


Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունել է Բուրջ Համուդի քաղաքապետարանի խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք Վեհափառ Հայրապետին էին այցելել քաղաքապետարանի ու շրջանի ժողովրդի անունից իրենց ջերմ շնորհակալությունը հայտնելու՝ Կաթողիկոսության կողմից քաղաքապետարանի ձեռնարկած ժողովրդային տների շինարարական ծրագրին չորս միլիոն դոլար հատկացնելու առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից;

«Քաղաքապետութեան կողմէ խօսք առնելով քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան՝ ըսաւ. «Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդի անունով կը դիմենք Ձեզի, արտայայտելու մեր շնորհակալութիւնն ու բարձր գնահատանքը՝ Ձեր ցուցաբերած հայրական գուրգուրանքին ու հոգածութեան: Երկարամեայ Ձեր հոգածութեան նորագոյն արտայայտութիւնները հանդիսացան Պէյրութի նաւահանգիստի պայթումէն կարճ ժամանակ ետք արդէն Ձեր հօտի կողքին ըլլալը, ապա՝ լիբանանահայութեան ու Պուրճ Համուտի բնակչութեան կարիքներն ու մարտահրաւէրները դիմագրաւելու ջանքերուն մօտէն հսկելն ու զօրավիգ կանգնիլը, ինչպէս նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետութեան ծրագիրներէն «Սէն Ժագ համալիր»ի դիմագրաւած դժուարութիւններուն իրազեկ դառնալով, շրջանի դիմագիծին պահպանման, երիտասարդութեան արմատաւորման եւ ընկերային լուրջ դժուարութեան յաղթահարման նպատակով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աջակցութիւնը կը շնորհէք, յաղթահարելու համար այդ դժուարութիւնները»:

Վեհափառ Հայրապետը ողջունելով քաղաքապետն ու խորհուրդի անդամները՝ ըսաւ. «ի՛նչ որ մեր ժողովուրդին կը կատարենք՝ մեր պարտքն է ու միաժամանակ պատիւը: Ի՛նչ որ ենք՝ ժողովուրդին կը պարտինք. ի՛նչ որ ունինք, որպէս եկեղեցի, ժողովուրդին կը պատկանի: Երբ ըսենք, թէ եկեղեցին ժողովուրդն է, սա լոզունգ չէ, այլ եկեղեցւոյ էութիւնն է, որմէ կը բղխի եկեղեցւոյ առաքելութիւնը: Մենք անձնապէս եւ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակենք գործնապէս մեր ժողովուրդին կողքին ըլլալ՝ ամբողջական նուիրումով: Լիբանանի հայութեան վերականգնումը առաջնահերթութիւն է: Արդ, բոլորիս գործօն մասնակցութեամբ Լիբանանի հայութեան վերականգնումը, անոր կառոյցներուն վերակազմակերպումը եւ կարիքաւոր ընտանիքներուն օժանդակութիւնը պիտի շարունակենք»: Այս առիթով Նորին Սրբութիւնը շեշտեց Պուրճ Համուտի հայկական նկարագիրը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS