TOP նոր
» » » Վենետիկում կայացել է հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հերոսների հետ

Վենետիկում կայացել է հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հերոսների հետ

9-10-2021, 13:12 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
9 Հոկտեմբեր 2021, 13:12 - NovostiNK
Վենետիկում կայացել է հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հերոսների հետ


Վենետիկում հոկտեմբերի 8-ին Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:

Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնել մրցանակը խորհրդանշող արձանիկը:

Նախաձեռնությունից հիշեցնում են, որ անցած տարի «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման և ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվել էին առցանց:

Ներկա հյուրերին և 2021 թ. «Ավրորայի» հերոսներին ողջունել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումներն այս տարի անցկացվում են Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում է Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ:

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի Սուրբ Ղազար կղզում:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունն է


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS