TOP նոր
» » » Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան

Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան

13-10-2021, 12:19 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
13 Հոկտեմբեր 2021, 12:19 - NovostiNK
Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան


«Գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները ունեն արդյունավետություն։

Ռ.Աբովյանը հույս հայտնեց, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։

Նա նշեց, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից. «Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»։

ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։

«Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումները միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կարող ենք կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշեց Ռոմելլա Աբովյանը։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS