TOP նոր
» » » ԵՏԿ նախարարը պաշտոնաթող կլինի սեփական ցանկությամբ

ԵՏԿ նախարարը պաշտոնաթող կլինի սեփական ցանկությամբ

5-11-2021, 22:11 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
5 Նոյեմբեր 2021, 22:11 - NovostiNK
ԵՏԿ նախարարը պաշտոնաթող կլինի սեփական ցանկությամբ

Գեղամ Վարդանյանը հայտնել է ՀՀ Կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման մտադրության մասին: Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵՏԳ:

Ս.թ. հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:

Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են հաստատման փուլում և կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրվելուց հետո:


Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS