
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Երկրորդ աշխարամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ ԲՀԿ առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
Ի թիվս այլ ներկաների՝ Գագիկ Ծառուկյանին դիմավորել է Կոտայքի մարզում բնակվող միակ վետերան, պատերազմի մասնակից Ամասիկ Հակոբյանը։
Ֆաշիզմի դեմ կռված վետերանը հաջորդ տարի նշելու է 100-ամյակը, և ԲՀԿ ղեկավարը վերջինիս խոստացել է մեծ շուքով տոնել նրա ծննդյան տարեդարձը։
Այնուհետ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ նշելով, որ նրանք կարիք ունեն հարգանքի և ուշադրության։
ԲՀԿ անդամներն երթով շարժել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Քաղխորհրդի անդամները Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ են դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։