TOP նոր
» » » Ծեծ ու ջարդը չափազանցվա՞ծ է. «Գրկել եմ հիվանդ երեխաներին ու հանգստացրել».Մարգարիտա Խաչատրյան

Ծեծ ու ջարդը չափազանցվա՞ծ է. «Գրկել եմ հիվանդ երեխաներին ու հանգստացրել».Մարգարիտա Խաչատրյան

3-11-2013, 16:55 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
3 Նոյեմբեր 2013, 16:55 - NovostiNK
Ծեծ ու ջարդը չափազանցվա՞ծ է. «Գրկել եմ հիվանդ երեխաներին ու հանգստացրել».Մարգարիտա ԽաչատրյանԵրեւանի կայազորի զինվորական հոսպիտալում հինգ զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպը միջանձնային հարաբերությունների արդյունք է եղել: Ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Միջանձնային սովորական վեճ է եղել, որը վերաճել է կռվի, նաեւ բժշկի հետ, որից հետո այդ երկուսը դիմել են փախուստի, եւս երկուսն էլ են փախել, ովքեր այդ վեճի մեջ չեն եղել, սակայն գիշերը չորսից երեքը վերադարձել են, իսկ մեկը դեռեւս չի վերադարձել»,- ասել է Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե եղել է ծեծ ու ջարդ, չափազանցված է: «Վեճի մեջ լինում է նաեւ կռիվ, բայց ծեծ ու ջարդը չափազանցված է մի քիչ»:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հերթապահ բժշկի վիճակը նորմալ է: «Այդպես ծայրահեղ բաներ չի եղել, որ ինչ-որ մեկի վիճակը շատ վատ լինի»:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակի փոխանցմամբ ընթանում է քննություն՝ պարզելու համար, թե եղել են արդյոք զինվորները ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ, եւ որ կանխավ գնահատականներ հնչեցնել չեն ուզում:

Մինչդեռ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հերքում է, որ զինվորները օգտագործել են ալկոհոլ: Այս մասին ասել է ինքը՝ Մարգարիտա Խաչատրյանը, ով գիշերը եղել է ԵԿԶՀ-ում: «Դուք գիտեք, թե այնտեղ ինչ էրեխեք են պառկած եւ սթրեսային վիճակ, այնտեղ ուրիշ ոչ մի բան չի պատահել: Ես մինչեւ վերջ այնտեղ եմ եղել, ոչ մի արտառոց բան չի եղել, հիմա էլ նորից պատրաստվում եմ երեխաներին այցելության գնալ, ամեն ինչ նորմալ է»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Խաչատրյանը: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե զինվորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, նա տվել է հետեւյալ պատասխանը. «Ուրեմն հավաստիացնում եմ ձեզ, որ նման տեղեկատվությունը ես ինքս հերքում եմ, ոչ մի ոգելից խմիչքներ չեն տարվել բուժհաստատություն, այդպիսի բան չի եղել: Առաջին մարդը ես եմ եղել, գրկախառնվել եմ հիվանդ երեխաներին եւ հանգստացրել եմ»:

Հավելենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն երեկ գիշեր «Կանազի» զինվորական հոսպիտալից հինգ զինվորներ դուրս են եկել ծեծված ու ջարդված եւ սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել՝ բղավելով, թե՝ «մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS