TOP նոր
» » » Աստղերից ոչ բոլորից են արյուն վերցրել. Հիվանդանոցի տնօրենը հաստատում է եւ պատճառաբանում

Աստղերից ոչ բոլորից են արյուն վերցրել. Հիվանդանոցի տնօրենը հաստատում է եւ պատճառաբանում

20-02-2014, 16:16 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
20 Փետրվար 2014, 16:16 - NovostiNK
Աստղերից ոչ բոլորից են արյուն վերցրել. Հիվանդանոցի տնօրենը հաստատում է եւ պատճառաբանումՅոլյանի անվան արյունաբանության կենտրոնում Ավետ Բարսեղյանի եւ Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերից ոչ բոլորից են արյուն վերցրել տարբեր պատճառներով: Այս տեղեկությունը չհերքեց նաև, կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Սմբատ Դաղբաշյանի փոխանցմամբ՝ նախապես հայտնիները հետազոտվում են բժշկի մոտ, լրացնում են հարցաթերթիկներ, «որոշում են արյան խումբը, ռեզուսը, սիրտն են լսում, կշռում են, հետո վերցնում են արյան անալիզներ, ըստ այդմ՝ նրանք մտնում են ցուցակի մեջ եւ եթե արյան խումբը համընկնում է, այդ արյան կարիքը ունենում են, կանչում են արյունատվության»: Նա շեշտեց, որ նրանք, ովքեր եկել են ակցիային մասնակցելու, համալրել են իրենց դոնորների շարքերը, «Այդ ակցիայի շրջանակներում մենք ահագին քանակությամբ արյուն ենք հավաքել, ով է տվել, ով չի տվել, դա գրված է, բայց այս ամենը այդ ակցիան վարկաբեկելու նպատակ է հետապնդում: Կարող է մեկի քաշը չի բռնել, ճնշումը լավ չի եղել, արյուն չենք վերցրել, բայց վաղը մյուս օրը հնարավոր է համընկնի եւ իրեն կանչենք, ինքը համարվում է մեր դոնորը, գեղեցիկ չէ առանձին-առանձին խոսել այդ մասին: Եթե մարդը ցանկություն ունի արյուն տալու, ինքը արդեն դոնորն է: Մենք չենք կարող հայտնել, թե այս աստղի ճնշումը բարձր էր, դրա համար արյուն չենք վերցրել, ակցիա է եղել եւ բավարար քանակությամբ արյուն ենք հավաքել»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:

Հայտնիների մասնակցությամբ տեղի ունեցած ակցիայի օրը, կենտրոնի ղեկավարի խոսքով, ճնշման, ջերմության, ցածր հեմոգլոբինի, այլ դեղեր ընդունելու պատճառով բժիշկը չի թույլատրել նրանց այդ օրը մասնակցել արյունատվության, հակառակ դեպքում՝ հնարավոր էր իրենց առողջությանը վնաս տայինք:

«Մի քիչ գեղեցիկ չէ, որ ես ասեմ՝ այս աստղի քաշը այսքան էր, ճնշումը այսպես էր, դրա համար արյուն չենք վերցրել: Ունեցել ենք քաշի պակասություն, ջերմություն, ճնշման տատանում, հեմոգլոբինի պակաս, ատամնաբույժ մոտ են գնացել եղել, ինչը խոչընդոտ է: Բայց ոչ մեկն էլ ձեւ չի թափել, բոլորն էլ հայրենասեր մարդիկ են եւ մեզ արյուն են հանձնում»,-ասաց տնօրենը: Նա նշեց, որ չեն կարող նաեւ քիչ քանակությամբ արյուն վերցնել, քանի որ դա արդեն պիտանի չի դառնում:

Սմբատ Դաղբաշյանը կոչ արեց լրագրողներին գնալ եւ մասնակցել արյունատվության ակցիային:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի եւ Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ: «Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը եւ հանրության ուշադրությունը սեւեռել ուրիշի ցավի նկատմամբ: Բնականաբար, սա նաեւ լավ գովազդ էր՝ «սրտացավ» աստղերի վարկանիշը բարձրացնող, նրանց նկատմամբ երկրպագուների սերն ուժեղացնող: Սակայն, ըստ հիվանդանոցի մեր աղբյուրի, պարզվում է, աստղերը ձեւեր են թափել եւ իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի եւ մյուսների «արյան հանձնումը»: Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թեւերը եւ ասեղի մուտքի, նաեւ արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար»»,-գրել էր թերթը:


Աղբյուրը՝ News.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS