TOP նոր
» » » Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի գրասենյակում

Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի գրասենյակում

14-04-2014, 22:07 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
14 Ապրիլ 2014, 22:07 - NovostiNK
Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի գրասենյակում
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում, որից հետո գնացել են Նախագահի նստավայրի մոտ և դիմում խնդրանքով մեկ անգամ ևս դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին» ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է զինվորի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:

«Մեզ խոստացան երկու օրից նամակի պատասխանը փոխանցել: Իսկ Կարմիր խաչից փոխանցեցին, որ առաջիկայում` նամակների հաջորդ փոխանակման ժամանակ որոշակի հստակություն կլինի: Մենք ևս մեկ անգամ պահանջեցինք հետևողական լինել և անել ամեն ինչ»,- ասված է Հակոբ Ինջիղուլյանի մոր հայտարարության մեջ:

Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկիր տեղափոխելու հարցով ՄԱԿ-ն է զբաղվում:

Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS