Գործադիրն առաջարկում է ներդնել խորհրդային անանուն նամակների ինստիտուտը

Առավել ընթեռնելի

«Նախագծով նախատեվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակների դեպքում ազդարարում տալու, այդ թվում անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով նման դեպքերը քննող իրավասու մարմին»,- «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը զեկուցելիս ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի կատարելագործումը, զարգացումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

ՔՊ-ական պատգամավոր Վիջոն Խաչատրյանը հիշեց խորհրդային տարիների իր պաշտոնավարման ժամանակաշրջանը, երբ բազմաթիվ անանուն բողոքներ էին ստացվում այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ:

Փոխնախարարը հայտնեց, որ գործող օրենքով ազդարարման համակարգը չի տարածվում մասնավոր հատվածի վրա, ինչպես նաև ազդարարողին անձնական պաշտպանության միջոցներ, հանրային ազդարարամն մեխանիզմներ նախատեսված չեն, չկա մարմին, որը պատասխանատու է ազդարարների պաշտպանությունն ապահովելու և ազդարարումների մոնիթորինգ իրականացնելու և ազդարարման վերաբերյալ տվյալներն հավաքագրելու վերաբերյալ:

Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ փոփոխություններով ազդարարաման օրենքի կարգավորումները տարածվելու են մասնավոր և համայնքային կառույցների վրա:

«Նախատեսվում է ազդարարման միասնականն էլեկտրոնային հարթակին հասանելիություն տրամադրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը կիրականացնի ազդարարումների հաշվառումը, քննարկումը, միջոցների ձռնարկումը և անհրաժեշտության դեպում վարչական վարույթի հարուցումը»,-ասաց արդարադատության փոխնախարարը՝ հավելելով, որ հստակեցվում են նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմները:

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշպանին կվերագրվի ազդարարների իրավունքների պաշտպանությանը հետևելու, նրանց վերաբերյալ տվյալների հավաքագրելու և այլ լիազորություններ: ՄԻՊ-ը նաև լիազորություն կունենա ազդարարի համար հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով դիմել համապատասխան մարմիններին:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ