Քաղսի գյուղում բեռնատար էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած։

Առավել ընթեռնելի

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրագնացքը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ. ծնված 1994 թ.), ինչից վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ