Երևանի բազմաթիվ հասցեներում գազ չկա

Երևանի բազմաթիվ հասցեներում գազ չկա։ Պատճառը խափանումներով պայմանավորված վթարային անջատումներն են։

Առավել ընթեռնելի

Երևանի բազմաթիվ հասցեներում գազ չկա։ Պատճառը խափանումներով պայմանավորված վթարային անջատումներն են։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) խափանման պատճառով դեկտեմբերի 21-ին ժամը 10։55-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիայի, Հովնաթանի և Սեբաստիայի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) խափանման պատճառով դեկտեմբերի 20-ին ժամը 22։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի թիվ 38/1, 12, 18, 24, 30, 36, 34, 50, 48, 46, 19, 38, 40, 32, 28, 26, 20, 22, 16, 14, 10, 8, 6, 8/1 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Միկոյան փողոցի թիվ 4, 4/1, 2, 6, 8, 10, 12, 8/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով դեկտեմբերի 20-ին ժամը 12։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 24/30, 24/33 և 24/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, 24/3 հասցեում գործող «Panorama Yerevan Resort» հյուրանոցի գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) խափանման պատճառով դեկտեմբերի 20-ին ժամը 06։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 54-ից 62 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ