Ամեն մեկը, ում խելքին փչեց, չի կարող այլևս դռոնը թռցնել՝ վերևից ամեն ինչը նկարել.Բաբկեն Թունյան

«Զարգացած երկրներում պետք է լինի տարածական տվյալների համընդհանուր համակարգ, որի մեջ պետք է ներառվեն տարբեր շերտի տեղեկատվություն և դրանք պետք է որոշակի իմաստով լինեն հասանելի, բաց օգտագործման համար՝ աջակցելով երկրի տնտեսության զարգացմանը»

Առավել ընթեռնելի

«Զարգացած երկրներում պետք է լինի տարածական տվյալների համընդհանուր համակարգ, որի մեջ պետք է ներառվեն տարբեր շերտի տեղեկատվություն և դրանք պետք է որոշակի իմաստով լինեն հասանելի, բաց օգտագործման համար՝ աջակցելով երկրի տնտեսության զարգացմանը»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ զեկուցելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին»,  «Տարածական տվյալների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին նախագիծը:

Նա հայտնեց, որ նման տվյալները նաև պետք է լինեն գերատեսչական օգտագործման հասանելի, ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքն այն աշխատանքներն են կանոնակարգում, որոնցով նման տվյալների հավաքագրումն ավելի հստակ է լինում և ապահովվում է անվտանգության պահանջները:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նախագծով կանոնակարգվող տվյալները դասակարգել են երեք ֆոնդի՝ պետական, գերատեսչական և անվտանգային նորմերի պահպանում ենթադրող:

Նրա պարզաբանմամբ՝ «Տարածական տվյալների մասին» օրենքը վերոնշյալ օրենքի հիման վրա է ստեղծված և կանոնակարգում է, թե ինչպես են այդ նութերը կառավարվում, տարածվում և տրամադրվում երրորդ  կողմին:

Ըստ Թովմասյանի՝ նախորդ տարի ստեղծված MapArmenia.am կայքում համապատասխան տվյելներն արդեն վիզուալիցված են, շերտերը բաժանել են բազայինի և թեմատիկի, առաջինը հիմք է հանդիսանում պետական այլ գերատեսչություների կողմից թեմատիկ շերտեր ստեղծելու համար, որի մեջ ներառված են արբանյակային, օդային լուսանկարներ և կադաստրային քարտեզներ, աշխարհագրական անվանումներ, հասցեներ և այլն:

«Օրենքների ընդունումը կկանոնակարգի ՀՀ տարծքում տվյալների հավաքագրման առկա խնդիրները,  թե ՀՀ տարածքի վերաբերյալ ինչ տեղեկատվություն է հավաքվում, ինչպես են մշակվում, արդյուք դրանք ճիշտ են և հետագայում դրանք օգտագործելիս պրոյեկտներում արդյոք եզրահանգումները ճիշտ են իրականացված»,-ասաց կադաստրի կոմիտեի ղեկավարը::

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հավելեց. «Օրենքի ընդունմամբ, ամեն մեկը, ում խելքին փչեց, չի կարող այլևս  դռոնը թռցնել՝ վերևից ամեն ինչ նկարել»:

Նա հավելեց, որ նախագծով քաղաքացիներին հնարավորություն է տրվում մտեն MapArmenia.am և հասանելի տվյալներին ծանոթանալ:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ