Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը

ԱԽ քարուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

Առավել ընթեռնելի

ԱԽ քարուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ գրասենյակից հայտնում են՝ ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ Ա. Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել  Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Նշենք, որ Եվրոպական միությունը՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակում, մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը («Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»):

Առաքելությունը պաշտոնապես հիմնվել է Խորհրդի որոշմամբ 2023թ․ հունվարի 23-ին։

Ըստ պաշտոնական հայտարարությունների, առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։

ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ: Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը։

Ընդհանուր տեղեկություն

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ԵՄ բարձր ներկայացուցչին հասցեագրված  նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրել էր Եվրոպական միությանը Հայաստանում տեղակայել ԸԱՊՔ քաղաքացիական առաքելություն։

2023 թվականի հունվարի 23-ին Խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ստեղծման մասին։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը չեզոք և առանց որոշում կայացնելու իրավասության առաքելություն է, որը կունենա 2 տարվա մանդատ։

Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը նախորդել է ԵՄ դիտորդական կարողությունը։ Վերջինը 2022 թ․ հոկտեմբերի 20-ին ԵՄ դիտորդներ էր տեղակայել Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստանում տեղակայել էր ԵՄ դիտորդական խումբ, որն ավարտեց իր գործողությունները 2022 թ․ դեկտեմբերի 19-ին։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ