Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ

«Կարմրուկը Հայաստան է եկել արտերկրից՝ չպատվաստված քաղաքացիների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Առավել ընթեռնելի

«Կարմրուկը Հայաստան է եկել արտերկրից՝ չպատվաստված քաղաքացիների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Այսօրվա դրությամբ, ըստ նրա, Հայաստանում կարմրուկի կլաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Վարկվածներից 36-ը երեխա են, 16-ը՝ մեծահասակ։ Երեխաները մինչև 8 տարեկան են, մեծահասակները՝ մինչև 64։

«Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում էլ են գրանցվել, որոնք կապված են նույն օջախի հետ»,- ընդգծեց  Գայանե Սահակայն՝ը հավելելով, որ 46 դեպքից 15-ն է հոսպիտալացված, 17-ը չի հոսպիտալացվել, քանի որ կլինիկական ցուցում չկա և նրանք գտնվում են ամբուլատոր պոլիկլինակական հաստատությունների անմիջական բժշկական հսկողության ներքո»,- հայտնեց Գայանե Սահակյանը՝ հավելեով, որ այս ընթցքում աողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել 17 հիվանդ։

Նրա խոսքով՝ 2022 թվականից ամբողջ աշխարհում կարմրուկի դեպքերը սկսել են աճել։ Հայաստանում, ըստ Գայանե Սահակյանի, մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2007 թվականից կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել, մեր երկիրը  համարվում է էլիմինացված՝ վիրուսների տեղական շրջանառության ընդհատման երկիր։

«Այսինքն՝ Հայսատանը համարվում է կարմրուկը հաղթահարած երկիր, իսկ եթե տեղական փոխանցում ունենայինք, ապա ամեն տարի, ամեն ամիս կարմրուկի դեպքեր կունենայինք։ Ինչ վերաբերում է բերովի դեպքերին, ապա 2007-ից հետո դրանք շատ քիչ են եղել՝ տարեկան աավելագույնը 10-15 դեպք, սակայն շատ արագ հետագա տարածումը կանխվել է։ Արդունքում՝ երկիրը պահպանել է էլեմինացված կարգավիճակը»,- նշեց նա։

Գայանե Սահակյանը մեկ անգամ ևս հիշեցրեց՝ կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում համարվում է մանկական վարակիչ հիվանդություն, բայց մեծահասակները ևս կարող են հիվանդանալ։ Սովորաբար, ըստ նրա, մեծահասակների մոտ ավելի ծանր է ընթանում։

Նրա խոսքով՝ վիրուսն արտաքին միջավայրում բավականին կայուն է։

«Վիրուսը բավականին կոնտագիոս է, այսինքն մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք այսպիսի թվեր չենք հրապարակել։ Սա է պատճառը, որ շատ արագ վիրուսը գտնում է այն անձանց, որոնք չպատվաստված են, իսկ եթե մարդը պատվաստված է, չի վարակվում»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ գրանված դեպքերից 43-ը չպատվաստված են, 3-ը՝ մեկ դեղաչափ են պատվաստվել։

Նա նաև նշեց, որ կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի։ Առաջինը՝ օրգանիզմից երբեք չի հեռանում կարմրուկը, մարդը եթե վարակվեց, ամբողջ կյանքում վիրուսը մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա, այն նորից գլուխ է բարձրացնում։ «7 տարի հետո կարող է մարդու մոտ առաջանալ շատ վատ բարդություն, որը կոչվում է ձգձգվող ենթասուր պանէնցեֆալիտ, այս դեպքում ուղեղի թաղանթն է բորբոքվում և գրեթե 100%-ով մահվան ելք է ունենում»,- ընդգծեց Գայանե Սահակյանը։

Մյուս կարևոր առանձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ կարմրուկով վարակվածների գրեթե բոլորի մոտ գրեթե 3 տարի իմուն համակարգի հիշողության կորուստ է առաջանում։

«Սա է պատճառը, որ հիվանդանալուց հետո, հատկապես ծանր տարած դեպքերը, շատ ընկալունակ են դառնում արդեն, այսպես ասած, «ոչ վտանգավոր վիրուսների և մանրէների նկատմամբ»», ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել», — նշեց Գայանե Սահակյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ