Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին 2 մեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ

Առավել ընթեռնելի

Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi Pajero iO»  (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Ռ. Ե․-ն մահացել է։ Ս. Զ․-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան (ԲԿ-ն պարզել չի հաջողվել):

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ