Կառավարությունն այսօր կորոշի 92%-ով բարձրացնել դատախազների պաշտոնային դրույքաչափը

Կառավարությունն այսօրվա նիստում  նախատեսում է հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով:

Առավել ընթեռնելի

Կառավարությունն այսօրվա նիստում  նախատեսում է հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։ Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։

Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2023թ. հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով նախկին 100 %-ի փոխարեն:

Միաժամանակ առաջարկվում է՝ հիմք ընդունելով բոլոր դատախազների գործառույթների առանձնակի ռիսկայնությունը և միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությունը, Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության` «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» 07.04.2022թ. թիվ 446-Ն որոշումը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը:
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 432 անձ) ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2,443,304,718.73 ՀՀ դրամ»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ