Արցախում անցկացվել է «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:

Առավել ընթեռնելի

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:

Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին տեղը զբաղեցրել է Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի թիմը, իսկ երրորդը` Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարներ, մշակույթի ոլորտի պատասխանատուներ։

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության տարբեր շերտերի՝ ազգային արժեքների շուրջ համախմբմանը, երիտասարդության շրջանում ազգային խաղերի տարածմանն ու զարգացմանը:

«Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի ծրագիրն իրականացվում է «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ