Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում՝ սպասելով Վոլկովին

Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Նրանք  պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Առավել ընթեռնելի

Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Նրանք  պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք, որ նրանք երեկ  էին ցանկանում հանդիպել Վոլկովին, սակայն այդպես էլ չհաջողվեց տեսնել ռուս հրամանատարին, այդ իսկ պատճառով էլ որոշեցին գիշերել այդտեղ, սպասում են հնարավորություն լինելու դեպքում անպայման հանդիպել Անդրեյ Վոլկովին։

Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը կոչ է անում արցախցիներին միանալ իրենց։ Կարծում են՝՝ ճնշումն ավելի շատ լինելու դեպքում հանդիպումն ավելի շուտ կկայանա։

«Պահանջել ենք հանդիպում Անդրեյ Վոլկովի հետ, որպեսզի մեր հարցերը փոխանցենք իրեն, այսինքն իր միջոցով Ռուսաստանի իշխանությանը, սպասելու ենք պատասխանի։ Իրենք ասել են, որ չեն կարողանում գտնել Վոլկովին, կապի չեն կարողանում դուրս գալ, մենք ասել ենք՝ ոչինչ, համբերատար կսպասենք ինչքան պետք է»,- ասաց Տ. Պետրոսյանը։

«Բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք, բավականին լուրջ թշնամիներ ունենք։ Գոյաբանական խնդիր ունենք»,- ասաց  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում գիշերած արցախցիներից մեկը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ