«Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմանաներում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անց են կացնում  «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը:

Առավել ընթեռնելի

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմանաներում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անց են կացնում  «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը:

Ձեռնարկի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք` ըստ օպերատիվ շտաբի հաստատած թվարկման:

ԴԻԱԼՈԳ կազմաերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը  պատրաստել և հումանիտար օգնության կարգով փոխանցել են մեկ կիլոգրամանոց տասը հազար փաթեթներ շրջափական մեջ հայտնված բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առաջնահերթ կարիքների բավարարման համար` համաձայն Լեռնային Ղարաբաղի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ցանկերի:

Նշենք, որ սննդամթերքի անբավարարությունը բացասական ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա` ներառյալ առողջապահությունը և կրթությունը: Սննդամթերքի և դեղորայքի պակասի պատճառով դժվարություններ են դիմագրավում առողջապահական հաստատությունները, իսկ հունվարի 9-ից փակ են բոլոր մանկապարտեզները և որոշ այլ ուսումնական հաստատություններ:

 

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ