Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երեկ լսել է Ստեփանակերտի բնակիչներին, թե ինչ են մտածում նրանք ստացծված իրավիճակի, դրանից դուրս գալու քայլերի մասին։ 

Առավել ընթեռնելի

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երեկ լսել է Ստեփանակերտի բնակիչներին, թե ինչ են մտածում նրանք ստացծված իրավիճակի, դրանից դուրս գալու քայլերի մասին։ 

«Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։

Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»,- գրել է Ռ.Վարդանյանը Թելեգրամ ալիքում։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։

Արդեն 50 օր է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,…  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։   

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ