Լավրովը համարում է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևի հետ հարցազրույցում։

Առավել ընթեռնելի

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևի հետ հարցազրույցում։

«Քանի դեռ Ադրբեջանն ու Հայստանը շարունակում են Անդրկովկասում իրավիճակի կայունացման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։  Այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերին բռնության ալիք եղավ, այնտեղ երկու կողմից մոտ 300 մարդ զոհվեց, Հայաստանից խնդրանք ստացանք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագիտական հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց պլան՝ տեղակայել ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Այդ նախագիծը բավականին վաղուց պատրաստ էր, սակայն հայկական կողմը չէր շտապում։ Արդյունքում արդեն Երևանի կայացած գագաթնաժողովում մենք տեքստն ավարտեղինք համապատասխան որոշմամբ։ Բայց հայ գործընկերներն ասացին, այդ տեսքտն իրենց հարկավոր կլինի այն  դեպքում, երբ կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները»,-ասել է Լավրովը։

Նա ավելացրել է, որ դատապարտելուն ոչ բոլորն են պատրաստ եղել։

«Եւ ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ  աջակցել: Պարզապես ղարաբաղյան պատերազմը տասնամյանկներ պատմություն ունի։ Երբ Հայաստանը շատ ու շատ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ գտնվող յոթ շրջան, իսկ հետո, երբ ստիպված էր խնդիրը քաղաքական ճանապարհով լուծել, Ռուսաստանը առաջարկեց տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չէր ընկալել՝ ցանկանալով պահպանել այն տարածքները, որոնք երբեք չէր ունեցել։ Ի վերջո, այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»,-հայտարարել է Լավրովը։

Նա նաև նշել է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու իրենց պատրաստակամության մասին,  Ռուսաստանի  համար ինչ-որ կերպ դժվար է հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնել։

«Որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որոնք ներառում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այստեղ, սակայն, իրավիճակը բազմաշերտ է։ Իսկ այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ