ԼՂ-ում իրավիճակը չափազանց հակված է դեպի բռնությունը. Նեդ Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրե՞լ է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:

Առավել ընթեռնելի

Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:

«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա մի երկարատև հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», -«Ազատության» հաղորդմամբ՝ ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», — նշել է Նեդ Փրայսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ