TOP նոր
» » Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

27-01-2021, 11:33 Դիտումներ: Բիզնես
Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը


27 Հունվար 2021, 11:33 - NovostiNK
Հունվարի 26-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի կբարելավվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Իջևանի քաղաքապետը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում կտեղադրի 240 աղբաման և քաղաքապետարանին կտրամադրի համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

Համայնքների դիմակայունության բարձրացմանը և զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը մեծապես փոխում են մարդկանց կյանքի որակը՝ էապես փոխելով նրանց մտածելակերպը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ծրագրերն իրականացնելիս նպատակ է դնում մտածողություն և վարքագիծ փոխել՝ արմատավորելով մարդասիրական արժեքները, և այս մեկն էլ այդ առումով բացառություն չէ - ասաց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։ - Ճապոնիայի կառավարության հետ հաջող համագործակցության փորձ ունենք, այնպես որ վստահ եմ այս ծրագրի արդյունավետության մեջ։

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծեց, որ ենթակառուցվածքի բարելավումը, թափոնների պատշաճ կառավարման փորձը և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործմանն: Դեսպան Յամադան նաև շեշտեց, որ այս օժանդակությունը կդառնա ոչ միայն քայլ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը, այլև կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որը ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը։

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:

90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS