
Շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
«Գոյություն ունի պարզ ճշմարտություն.
ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ/աջակցությունը, հասուն է արդեն...
Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում.
իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։ Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ։
Մտածենք»,-գրել է Ջուլֆալակյանը: