«Financial Times»-ը` «Հայաստանում արտադրվել է պլանշետ. Իսկ հաջորդ մեծ բանը որն է լինելու» վերնագրով հրապարակված հոդվածով անդրադարձել է դեկտեմբերին ներկայացված հայկական արտադրության առաջին պլանշետներին:
Ստորև ներկայացում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հայկական պլանշետի գաղափարն այնքան էլ անհավանական չի թվում, երբ հիշում ենք այն հայտնի փաստը, որ նախքան անկախացումը Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում ամենաշատ գիտնականներն ու մասնագետներն է ունեցել։
Խորհրդային Միության պաշտպանական ոլորտի ու տիեզերական համակարգերի համար օգտագործվող սարքավորումների 30%-ը մշակվել ու արտադրվել է հենց Երևանում։
Հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/ArmtabTechnologies Company համատեղ ընկերության ներկայացրած առաջին հայկական ArmTab պլանշետի ու ArmPhone սմարթֆոնի դիզայնը մշակված է Երևանում։
Երկու սարքերն էլ գործում են Android օպերացիոն համակարգի հիման վրա, սակայն հայտնի է, որ նորույթները կհավաքվեն Հոնկոնգում ու Միացյալ Նահանգներում։
Դրանց ստեղծողները հայտնել են, որ հիմնականում տարածաշրջանային շուկայի համար նախատեսված պլանշետն ու սմարթֆոնը մանրածախ վաճառքի համար հասանելի կլինեն 2014թ.-ի վերջից։
Այժմ այս փոքր ու շրջափակված կովկասյան պետության կառավարությունը հույս ունի վերածնել տեղեկատվության ու տեխնոլոգիայի ոլորտն ու դառնալ «էլեկտրոնային» հասարակության անդամ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone):
Ընկերության տնօրինության խոսքով, որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07