TOP նոր
» » » «Գազպրոմ Արմենիա»-ն և ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների շարքում առաջատար են

«Գազպրոմ Արմենիա»-ն և ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների շարքում առաջատար են

21-10-2021, 08:28 Դիտումներ: Ընկերություններ, Ցուցանիշներ
21 Հոկտեմբեր 2021, 08:28 - NovostiNK
«Գազպրոմ Արմենիա»-ն և ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների շարքում առաջատար են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Այն գլխավորում են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը, «Գրանտ Տոբակո»-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «Սիփիէս Օիլ»-ը և «Ֆլեշ»-ը։

Նախորդ տարվա՝ 2020-ի համեմատ խոշոր հարկատուների ցանկն էական փոփոխությունների չի ենթարկվել։ Նախորդ տարի, սակայն, հարկատուների ցանկը գլխավորում էր «Գրանդ Տոբակո»-ն, իսկ այս տարի ցանկում 4-րդ խոշոր հարկ վճարողն է։ Նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, որը 2020-ի ցուցակում 40-րդ խոշոր հարկ վճարողն էր, իսկ այս տարի՝ 22-րդ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS