Լուրեր Հայաստանից

ԱԱԾ. Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել ոսկրեր ու երկու քարտեզ

Դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից ու մանրամասնում, որ  2020 թ-ի նոյեմբերի 9-ից  մինչև այսօր...

Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված...

Սյունիքի Լեռնաձոր գյուղի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի...

ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում։ Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։ Ավելի վաղ՝ մինչև մեր...

Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրիի լեռնանցքում մառախուղ է

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիություն՝ 70-100մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր...

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի  30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն...

Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին 2 մեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ

Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ-Նոր Արմավիր...

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն...

Մաշտոցի մի հատված այսօր 9 ժամ փակ կլինի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը, փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից  մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից