Լուրեր Հայաստանից

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները եղել են Սյունիքում

Հոկտեմբերի 23-ին  Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի  հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի...

Նախագիծ. ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար կսահմանվի 12-15 տարի ազատազրկում

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել  նախագիծ՝ առաջարկելով Հայաստանի Քրեական օրենսգրքում լրացումներ կատարել։ Նախագծով առաջկվում է Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություն կատարողին ազատազրկել 12-15 տարի. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ...

Խոզի մսի արտադրությունը 18.6%-ով նվազել է

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 25 հազար 224.0 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 11 հազար 985.9 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների...

ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին

Գործադիրն այօրվա նիստում Ֆինանսների նախարարությանը կհանձնարարի նախապատրաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային համաձայնագիրի ստորագրումը: Հիմնավորման մեջ ասվում է որ դրամաշնորհի նպատակն է ապահովել ծառայությունների առավել...

Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում կընդունի

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում կընդունի Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն...

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան

Կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին հայտնում են  ԵԱՀԿ-ից։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խմբի անդամները...

Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են...

Քննարկումներ կան, որոշում չկա. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ դիտորդներ ուղարկելու մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում հայտարարեց, թե քննարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու հարցին՝ Միրզոյանն ասաց, թե դիմել են կազմակերպությանը։ «ՀԱՊԿ-ում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն...

Հայաստանում բազմաբնակարան շենքերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 73 միավորով

Ըստ Կադաստրի կոմիտեից, ՀՀ համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների, Հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2021թ. վերջին կազմել է 100.2 մլն. քառ. մ, այդ թվում քաղաքներում` 55.9 մլն. քառ. մ (55.8%),...

Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից