«Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը.
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի էկոակտիվիստների միջամտության պատճառով 4 քաղաքացիներ( կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության
«Արցախի շրջափակումը կարևոր մի բան ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը։ Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ ունենալ քննարկումներ»,- Երևանում ընթացող առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը, ով միացել է համաժողովին առցանց եղանակով։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրե՞լ է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:
Փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 21-ին, «Կարմիր խաչի»
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)