Մշակույթ

Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ կհնչեն Կամերային երաժշտության տան զբոսայգում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով: Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ։

Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրքի տանը բացվում է Հայ-ռուսական ակումբ, նախաձեռնությունը Յուրի Նավոյանինն է

Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրքի տանը այսօր բացվում է Հայ-ռուսական ակումբ: Այն Մոսկվայի գլխավոր գրքի տան և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության համատեղ նախագիծն է:

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1967-1972 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Այնուհետև դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։

Մոսկվայում կհնչի Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունների համերգ: Ելույթ են ունենալու դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանը, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարուհի Ելենա Կորժենևիչը, թավջութակահար Էմին Մարտիրոսյանը։   

Կաննում Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել

Հոկտեմբերի 26-ին Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել։ Շառլ Ազնավուրի զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։ Այս մասին տեղեկանում ենք Ազնավուր հիմնադրամից։  Զբոսուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել...

Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի փառատոնի մրցութային ծրագրում

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում ցուցադրության համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։ Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում...

Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից