Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի փառատոնի մրցութային ծրագրում

Առավել ընթեռնելի

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում ցուցադրության համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ, Սովետական միության փլուզումից հետո՝ Անկախ Հայաստան: Այն պատմում է, թե ինչպես է զինվորական կալանքից ազատվելուց հետո՝ զորացրվելով Արսենը վերադառնում տուն: Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածը ազդեցություն է թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … և այդ  խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:

Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել  Վիգեն Ստեփանյանը:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ