Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունների համերգ: Ելույթ են ունենալու դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանը, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարուհի Ելենա Կորժենևիչը, թավջութակահար Էմին Մարտիրոսյանը։