TOP նոր
» » » «Ոսկե ծիրան». Վավերագրական կինոն՝ իր յուրահատուկ պատմություններով

«Ոսկե ծիրան». Վավերագրական կինոն՝ իր յուրահատուկ պատմություններով

17-07-2014, 14:50 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Հուլիս 2014, 14:50 - NovostiNK
«Ոսկե ծիրան». Վավերագրական կինոն՝ իր յուրահատուկ պատմություններով
«Ինձ համար կարևոր է, որ իմ ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Հեյլիկա Պիկկովը՝ ներկայացնելով իր «Ձիթենյաց լեռան ծաղիկներ» ֆիլմը, որն ընդգրկված է «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային վավերագրական կինո մրցույթում:

«Ինձ հաճախ են հարցնում, արդյոք այն կրոնի մասին ֆիլմ է: Ոչ, սա ֆիլմ է մի կնոջ մասին, ով անցնում է երկրից երկրիր, 80 տարեկանում հայտնվում կուսանոցում, որտեղ պետք է շարունակի կյանքը: Միայն մեկ փաստ՝ նա երեք անգամ ամուսնացած է լինում: Ֆիլմը ներքին կոնֆլիկտների մասին է»,- նշեց ռեժիսորը:

Ֆիլմի մասին. Ճիշտ Երուսաղեմի կողքին, ռուսական ուղղափառ վանքում՝ Ձիթենյաց լեռան վրա, ապրում է 82-ամյա էստոնացի միանձնուհի մայր Քսենյան: Թեև մենաստանի ցեմենտե պատերի ներսում ժամացույցը գործի չի դրվում, և կյանքը դեռ հետևում է hուլյան օրացույցին, մայր Քսենյայի այստեղ անցկացրած 20 տարիներն անցել են մի ակնթարթում: Միանձնուհիների աստճանակարգման մեջ այժմ նա հասել է վերջից երկրորդ աստիճանին: Մայր Քսենյան գնում է դեպի բացարձակ լռություն, մեծ սխիմա: Բայց մինչ այդ նա թույլտվություն է ստացել մի վերջին անգամ իր կյանքի պատմությունն անելու:

Նույն անվանակարգում է ընդգրկված նաև կինոռեժիսոր և պրոդյուսեր, խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ Ավի Վայսբլայի «Արարողություն» ֆիլմը:

«Իսրայելում անկախության օրվան նվիրված արարողությունը կազմակերպվում է կառավարության և պաշտպանության նախարարության կողմից: Չեմ կարող ասել, որ այդ պրոցեսները շատ զարգացած են: Գնդապետի կերպարի միջով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է անցնում անկախության տոնը մարդու էության միջով»,- ասաց Ավի Վայսբլային:

Ֆիլմի մասին. 80-ամյա գնդապետ Դավիթ Ռոքնին Իսրայելի անկախության օրվան նվիրված ազգային արարողության հրամանատարն է լինելու: Ինչպես վերջին 30 տարում, նա զբաղված է ավանդական ռազմական շքերթի համար անհրաժեշտ լարված վարժանքներով, տողանցի և քայլերթի մարզումներով, մի գործ, որն ուրիշ ոչ ոք գլուխ չի բերի: Բայց արարողությունից մեկ շաբաթ առաջ անսպասելի փորձանք է պատահում: Առաջին անգամ Ռոքնին հայտնվում է արարողության հետ կապված անսովոր իրավիճակում, որը կփոխի նրա կյանքը:

«Կինոգնացք. Ռուսական ձմեռ» ֆիլմը (ռեժ. Քրիստինա Պիկկի, Սանդհյա Դեյզի Սունդարամ, Բենի Յաբերգ, Դիթեր Դեսվարտ, Տրիստան Դոզ, Բերնադետ Տուզա-Ռիտեր) պրոդյուսեր Տատյանա Պետրիկի խոսքով, ասովոր ֆիլմ է. մրցույթով հավաքել են վեց նկարահանող խումբ: Ըստ նրա, յուրաքնաչյուր կարճամետրաժ ֆիլմն իր առանձին կյանքն ունի, բայց նաև այն ընկալվում է ամբողջության մեջ:

Ֆիլմի մասին. 2013-ի հունվարին 14 երկրներից եկած 21 կինեմատոգրաֆիստներից կազմված խումբը առաջին անգամ հավաքվեց Մոսկվայում: Հաջորդ օրը նրանք մեկնեցին ուղևորության՝ նկարահանելու ֆիլմեր, որոնք վեր կհանեին Ռուսաստանի մասին տարածված կարծրատիպերը: Հաջորդ ամսվա ընթացքում այս կինոնկարը նկարահանվեց և մոնտաժվեց: Կինեմատոգրաֆիստները 10 հազար կմ ճանապարհ կտրեցին գնացքով, որպեսզի երկխոսության մեջ մտնեն ռուս մարդկանց հետ և հասկանան այն կարծիքները, որ ռուսներն ունեն իրենց մասին: Ալեքսանդր Մեդվեդկինի գնացքից 80 տարի հետո կինոգնացքը կրկին ռելսերի վրա է:

«Դոմինոյի էֆեկտ» ֆիլմն էլ (ռեժիսոր Պյոտր Ռոսոլովսկի, Էլվիրա Նևերա) ներկայացնում է սիրո պատմություն, որն ունի քաղաքական և սոցիալական հենակետ:

«Առաջին անգամ Աբխազիայում եղել ենք 2010 թվականին, սպորտի նախարարին հանդիպեցինք: Այդ ժամանակ դոմինոյի առաջնության համար պատրաստություն էին տեսնում»,- պատմեց Պյոտր Ռոսոլովսկին:

Ֆիլմի մասին. Աբխազիան մոռացված, պատերազմից բզկտված երկիր է: Սև ծովի ափերին գտնվող այս չճանաչված փոքրիկ պետությունը ժամանակին ծովափնյա ելք էր երջանիկ խորհրդային երկրի համար, բայց պալատանման հյուրանոցներն այժմ հետկոմունիստական ավերակներ են: Աբխազիայի սպորտի նախարար Ռաֆայելի համար, սակայն, ամեն ինչ դեռ առջևում է: Նա հույս ունի, որ իր կազմակերպած դոմինոյի խորհրդավոր համաշխարհային առաջնությունը, վերջապես, աշխարհի ուշադրությունը կբևեռի իր սիրելի հայրենիքի վրա և խենթի պես սիրահարված՝ չի նկատում, որ իր սիրասուն կինն օտարերկրուհի է: Հպարտ ռուս օպերային երգչուհի Նատաշան հրաժարվել է իր տնից ու ռուս դստեր խնամքից՝ նոր կյանք սկսելու համար: Բայց քանի որ նա տեղացիների համակրանքը չի վայելում, իսկ Ռաֆայելի մարզական իրադարձությունը մռայլող խնդիրներ կան, նրանց պայծառ ապագան և նույնիսկ ազգային հպարտությունը սկսում են երերալ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS