TOP նոր
» » » ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին

24-10-2014, 12:01 Դիտումներ: Այլ » Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին
24 Հոկտեմբեր 2014, 12:01 - NovostiNK
Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին:
Ողջունելով հյուրին, նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև աշխարհագրական հեռավորությունը՝ հայ-մեքսիկական մշակութային հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման գործում խոչընդոտ չի հանդիսանա: Այնուհետև, նախարար Հ. Պողոսյանն անդրադառձել է 2011 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերին, որի շրջանակում անցկացվել են մանկական գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների, Մեքսիկայի պատմությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, ինչպես նաև մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն:
Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանն ընդգծել է, որ հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և մշակութային փոխանակումների իրականացման լավագույն դրսևորումն է առաջիկայում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում 2015-2019 թթ. համար» համագործակցության ծրագրի ստորագրումը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին նախարար Պողոսյանը կարևորել է «ՊՌՈՏՌԱԴ» մեքսիկական ստեղծագործությունների թարգմանության աջակցության գրական հրատարակչական ծրագիրը և դրա շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Գվադալախարայի գրքի միջազգային տոնավաճառին հայկական կողմի մասնակցությունը, որը իսպանալեզու գրահրատարակչական արտադրանքի ամենակարևոր հարթակներից է:
Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրեր անցկացնելու հարցը, որի արդյունքում նախանշվել է օրերի ձևաչափը և ոլորտները. գրական-թարգմանական՝ հայկական հեքիաթների թարգմանություն, մեքսիկացի երեխաների կողմից արված նկարազարդումներով և հակառակը՝ մեքսիկական հեքիաթների թարգմանություն, որոնք կնկարազարդվեն հայ երեխաների կողմից: ՀՀ մշակույթի նախարարը դեսպան Բելտրան Գեռերոյին առաջարկել է նաև, մշակույթի օրերի ընթացքում, հայաստանյան արվեստասեր հանրությանը ներկայացնել մեքսիկական ազգային երաժշտության համերգ, խեցեգործական աշխատանքների ցուցահանդես և ազգային խոհանոց:
Հանդիպման ավարտին դեսպան Բելտրան Գեռերոն շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության, հետաքրքիր, կարևոր ծրագրերի նախանշման և հայ-մեքսիկական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS