TOP նոր
» » » Բեռլինալեն ցուցադրել է Արցախի մասին ֆիլմ՝ «քարոզչության» մեղադրանքների ֆոնին

Բեռլինալեն ցուցադրել է Արցախի մասին ֆիլմ՝ «քարոզչության» մեղադրանքների ֆոնին

4-03-2021, 11:57 Դիտումներ: Այլ » Մշակույթ
4 Մարտ 2021, 11:57 - NovostiNK
Բեռլինալեն ցուցադրել է Արցախի մասին ֆիլմ՝ «քարոզչության» մեղադրանքների ֆոնին


Բեռլինի միջազգային կինոփառատոնը պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ֆիլմի ցուցադրումը՝ «հակաադրբեջանական քարոզչությունը» խթանելու մեղադրանքների ֆոնին:

Վավերագրողներ Այրին Անաստասի և Ռենե Գաբրիի « Black Bach Artsakh» ֆիլմն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բաժանվելով 13 գործողությունների, որոնք արձագանքում են Բախի կանտատների ռիթմին, ֆիլմը միահյուսում է էսսեիստական ​​լանդշաֆտային կադրեր, որոնք անդրադարձ են պատերազմին, ինքնությանը և պատկանելությանը: Ֆիմում կան նաև հայ բնակիչության հետ հարցազրույցներ:

Բեռլինալեի ներկայացրած ֆիլմի նկարագրությունը բուռն առցանց արձագանք էր առաջացրել: Ըստ քննադատների այն «քարոզչական ֆիլմ» է՝ «միակողմանի պատմությամբ», որում 1990-ականներին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ներկայացված է որպես «ազատագրման և ինքնորոշման պայքար», իսկ 2020-ի վերջին պատերազմը՝ «ներխուժում Ադրբեջանի բռնապետի» կողմից:

Բայց փառատոնը մերժել է ֆիլմից ծրագրից հանելու կոչերը ՝ փոխարենը պաշտոնական հայտարարություն է տարածել ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց ՝ մարտի 2-ին:

Նշվում է, որ նախնական նկարագրությունը, որը գրվել է հենց կինոգործիչների կողմից, փոխարինվելու է կազմակերպիչների կողմից գրված տեքստով, որում ասված է, թե ինչու են համարում, որ ֆիլմը արդիական է:

«Մենք հասկանում ենք, որ « Black Bach Artsakh» ֆիլմը շոշափում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության բարդ խնդիրները և ցավալի հիշողությունները», — ասվում է հայտարարության մեջ: «[Բայց] կինոռեժիսորների ձայնը լռեցնելը առաջ գնալու ճանապարհ չէ»: «Մենք անհամբեր սպասում ենք ամռան ցուցադրությանը և քննարկմանը, որտեղ բոլորը կկարողանան կառուցողական երկխոսության մեջ մտնել», — նշված է հայտարարության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS