Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:
«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան
«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան» Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ
Լավագույն երիտասարդական ներկայացում» «Օնեգին» – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան – Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան – Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պիես» Սառա Նալբանդյան – «Հաղթանակի գենեզիս»
«Լավագույն սցենոգրաֆիա» Գարեգին Եվանգուլյան – «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն երաժշտության հեղինակ» Ջեմմա Մինասյան – «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Հերիքնազ Բաղդասարյան – (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասան» Անդրանիկ Զաքարյան – (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն դերասանուհի» Տաթև Ղազարյան – (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասան» Արման Նավասարդյան – (Հեղինակ – Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն ռեժիսուրա» Նարինե Գրիգորյան – «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն Վահե Շահվերդյան – «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Ժյուրիի հատուկ մրցանակ» «Լուսաբացից առաջ» – Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան
«Լավագույն ներկայացում» «Փափլիկը» – Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

«Եթե կնգա հետ քնելուն չխանգարի...», «իմաստը ո՞րն ա». քաղաքացիները՝ COVID-ի դեմ պատվաստման մասին (Տեսանյութ)
20-04-2021, 15:44-
Դհոլ-զուռնա՝ Ճոճվող կամուրջին, պարերը՝ լանջերին. Նշվեց «Սպարապետի օրը»
12-09-2020, 11:48 -
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26