TOP նոր
» » » Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից. Կամերային երաժշտական թատրոնի դերասանների բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի առջև

Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից. Կամերային երաժշտական թատրոնի դերասանների բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի առջև

23-07-2021, 13:41 Դիտումներ: Այլ » Մշակույթ
23 Հուլիս 2021, 13:41 - NovostiNK
Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից. Կամերային երաժշտական թատրոնի դերասանների բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի առջև


Կամերային երաժշտական թատրոնի դերասանների բողոքի ակցիան նախարարությունների շենքի առջև՝ ընդդեմ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հ․Պարոնյանի անվան պետթատրոնի հետ միացնելու՝ ԿԳՄՍՆ որոշման:

Դերասանները նշեցին, որ արդեն տևական ժամանակ է, ինչ նախարարության շենքի դիմաց են և իրենց համաձայնել է ընդունել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյան:

«Իրարամերժ բաներ են ասում, նախարարը մի բան է ասում, փոխնախարարը՝ ուրիշ: Երկու իրարամերժ ոլորտներ ունեն խնդիրներ, այդ խնդիրները մեկը մյուսի հաշվին ուզում են լուծել: Ինչու՞ երաժշտական ոլորտի խնդիրները փաթաթել թատերական ոլորի վիզին; Ինչու մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբն ունենա փորձատեղի: Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավորտից Կամերային երաժշտական թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ ընդդեմ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հ․Պարոնյանի անվան պետթատրոնի հետ միացնելու՝ ԿԳՄՍՆ որոշման:


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS