TOP նոր
» » » Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը

Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը

11-09-2021, 12:10 Դիտումներ: Այլ » Մշակույթ
11 Սեպտեմբեր 2021, 12:10 - NovostiNK
Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը


Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով է կայացել Սալենտոյի միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Այս մասին տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միությունը։

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։



Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS