TOP նոր
» » » Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:

Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:

18-09-2021, 15:02 Դիտումներ: Այլ » Մշակույթ
18 Սեպտեմբեր 2021, 15:02 - NovostiNK
Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:


Գաղտնիք չէ, որ հայագիտությունը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում կարևորագույն գործիքներից է՝ մեր ազգային ինքնության պահպանման, միջազգային դիվանագիտական հարթակներում հայկական շահերի ճշգրիտ ներկայացման ու պայքարի համար, և այն այսօր հատուկ հոգածության ու սպառազինման կարիք ունի:

Սփյուռքում հայ ինքնության բաղադրիչների պահպանմանը տասնամյակներ շարունակ նպաստել են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը: Այդ առումով իր կարևոր դերակատարությունն ունի Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի արտապլանային հայագիտական ամբիոնին կից՝ արդեն 23 տարի իր գործունությունը ծավալող Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Այն հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գերմանիայում հայագիտական ամբիոն ստեղծելու նպատակով: 2010 թվականին դա հաջողվեց Հալլե քաղաքում:

Նշենք նաև, որ Հալլեի համալսարանը գերմանական միակ համալսարանն է, որտեղ գործում է արտապլանային հայագիտական ամբիոն: Ամբիոնն առանձնահատուկ է նաև նրանով, որ ֆինանսավորում է ստանում գերմանական պետական միջոցներից։ (Այսպես շատ հազվադեպ է լինում․ հիմնականում հայագիտական կենտրոնները մասնավոր ֆինանասավորում ունեն առանձին հայ բարերարների կողմից)։

Ի սկզբանե, «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է որպես Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի՝ գիտության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի մի մաս ՝ կնքված Գերմանիայի Կրթության Նախարարների Համաժողովի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Գիտության, Կրթության նախարարության միջև: Կենտրոնի հիմնադիր տնօրենը հանդիսանում է Արևելյան եկեղեցու պատմաբան, աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Հերման Գոլցը (1946-2010), ով Յոհաննես Լեփսիուսի արխիվի ղեկավարն էր, ինչպես նաև՝ Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտական առաջին աշխատախմբի տնօրենը: Նա նաև Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի հիմնադիրն էր, որը բացվեց նրա մահից կարճ ժամանակ անց (2011):

Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:


2006 թվականին «Մեսրոպ» կենտրոնը փոխանցվեց Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին՝ որպես միջբնագավառային գիտա հետազոտական կառույց: Գերմանիայում հայագիտության առաջին պրոֆեսոր՝ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը 2010 թվականից փոխարինեց աստվածաբան պրոֆեսոր Գոլցին` որպես «Մեսրոպ» կենտրոնի առաջին հայագետ տնօրեն: Կենտրոնի գործունեությունը ուղղված է հայկական մշակույթի և պատմության բազմակողմանի հետազոտությանը: Ուշադրության կենտրոնում են բանասիրության և լեզվաբանության, պատմության, աստվածաբանության և քաղաքագիտության ոլորտները: Ի դեմս «Մեսրոպ» կենտրոնի՝ Մարտին Լյութերի անվան համալսարանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ունեն եզակի գործիք` հայագիտական ​​հետազոտությունների, ուսուցման և միջազգային համագործակցության լայն շրջանակի համար:

Գործունեության 23 բովանդակային տարիների ընթացքում հայագիտական հետազոտությունների «Մեսրոպ» կենտրոնն արդեն լայն տարածում և ճանաչում ունի ինչպես Գերմանիայի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության շրջանում:

Բացի միջազգային լսարանին ուղղված բազմաթիվ դասախոսությունների, սեմինարների և գիտաժողովների կազմակերպումից ու անցկացումից, կենտրոնի գիտամշակութային գործունեությունը ներառում է նաև թանգարանների, գրադարանների՝մատենագրությունների և ձեռագրերի փորձաքննություն, ինչպես նաև ՝հայ մշակույթին և լեզվին առնչվող գրքերի հրապարակում: Միջազգային գիտաժողովներ, ամառային դպրոցներ, ցուցահանդեսներ կազմակերպելուց և գերմանահայ մշակութային օրերին մասնակցելուց բացի, «Մեսրոպ» կենտրոնն աջակցում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի դպրոցների միջև փոխանակման շարունակական ծրագրին:

Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:


Ակտիվ և շարունակական մշակութային համագործակցության միջոցով գերմանա-հայկական հարաբերությունները հաջողությամբ ինտեգրվել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային և կրթական ընդարձակ և բազմապրոֆիլ ցանցերին: Սերտ գործընկերություն է հաստատվել հնագիտության, աստվածաբանության, գերմանագիտության, համեմատական ​​լեզվաբանության ոլորտներում գործող հետազոտական ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների այլ ակադեմիական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի Պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Մատենադարանի միջև:

Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը:


«Մեսրոպ» կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն ու ուղղվածությունը շարունակում են մնալ հայագիտական ​​հետազոտությունների ամրապնդումը, ինչպես նաև, երկու երկրների միջև գիտելիքների և մշակույթի փոխադարձ փոխանակումը:
https://mesrop.uni-halle.de/

Աննա Վարդանյան,
Երևան-Հալլե


Աղբյուրը՝ Novostink

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS