TOP նոր
» » » «Մեծ հաղթանակի դեմքերը». Երևանում Ռուսական տունը բացում է լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես

«Մեծ հաղթանակի դեմքերը». Երևանում Ռուսական տունը բացում է լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես

9-10-2021, 12:54 Դիտումներ: Այլ » Մշակույթ
9 Հոկտեմբեր 2021, 12:54 - NovostiNK
«Մեծ հաղթանակի դեմքերը». Երևանում Ռուսական տունը բացում է լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես


Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը) հրավիրում է բոլորին «Մեծ Հաղթանակի դեմքերը» ցուցահանդեսի բացմանը, որտեղ կներկայացվի Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները:

Տաթև/Ազատուհի Մնացականյանի նախագիծը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցին և ներկայացվում է հենց հոկտեմբերի 9-ին։ Սա հիշարժան պատմական օր է՝ 1943 թվականին Կովկասի համար մղվող ճակատամարտում նացիստական զորքերի նկատմամբ խորհրդային բանակի ջախջախիչ հաղթանակի տարելիցն է։

Ներկայացուցչությունից հայտնում են, որ միջոցառումը տեղի կունենա «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 18: 00-ին:

«Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր կռվել են ռազմաճակատում կամ ծառայել ընդհանուր գործին թիկունքում: Մեր սիրելի վետերանների դեմքերն ու անունները պետք է պահպանվեն բոլորի հիշողության մեջ, իսկ նրանց կերպարը՝ օրինակ ծառայի երիտասարդների համար: Միայն վիզուալիզացնելով սխրանքը՝ մենք կկարողանանք սերմանել հայրենասիրության զգացումը. հերոսները չպետք է լինեն վերացական կերպարներ, այլ յուրաքանչյուրիս հիշողության և գիտակցության մեջ պետք է ունենան «դեմք»:

Այս նախագիծը տքնաջան աշխատանքի արդյունք է: Տաթև Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և լուսանկարել Հայրենական մեծ պատերազմի 110 վետերանների դեմքերը: Յուրաքանչյուր դեպքում պահանջվում էր անհատական մոտեցում: Նախագծի հերոսները ներկայացված են յուրահատուկ լույսի ներքո, այստեղ սովորական լուսանկարներ չեն, այլ ֆոտոդիմանկարներ։ Յուրաքանչյուր նկարով փորձ է արվում փոխանցել բնավորություն, պատկերել ականավոր անհատականություն», - ասել է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ նախագիծը ներկայացվում է հոկտեմբերի 9-ին:

«Սա 1943 թվականին Կովկասի համար մղվող ճակատամարտում նացիստական զավթիչների պարտության օրն է: Խորհրդային զորքերի հարձակողական-պաշտպանական մեծ գործողությունը ապահովեց ֆաշիստական ուժերի հետագա պարտությունը և մեր բանակի հաղթական երթը: Կովկասը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան էր, որի կորստով Խորհրդային Միության վիճակը կդառնար օրհասական: Ահա թե ինչու այս ճակատամարտում հաջողությունը պատմական նշանակություն ունեցավ: Հայաստանում բոլորը գիտակցում էին այս Հաղթանակի գինը, և դրա պատճառներն ավելի քան ակնհայտ են», - նշել է Ֆեֆիլովը:

Նախագիծը իրականացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՎՏԲ-Հայաստան բանկի, «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS