TOP նոր
» » » Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում

20-12-2021, 08:58 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում

20 Դեկտեմբեր 2021, 08:58 - NovostiNK
Թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը դեկտեմբերի 27-ին ելույթ կունենա Ամստերդամում՝ Concertgebouw-ի հանրահայտ գլխավոր դահլիճում։ Այս մասին տեղեկանում ենք orer.eu կայքից։

Այն աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, որը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով և հատուկ մթնոլորտով: Այստեղ իրենց ստեղծած գործերով ելույթներ են ունեցել Գուստավ Մալերը, ինչպես և Ռիչարդ Շտրաուսը և Իգոր Ստրավինսկին։

Սերգեյ Ռախմանինովը գլխավոր դահլիճում նվագել է սեփական դաշնամուրի կոնցերտները։ Այստեղ են նաև լեգենդար կատարումներ ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լեոնարդ Բերնշտեյնը, Վլադիմիր Հորովիցը և Եհուդի Մենուհինը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS