TOP նոր
» » » Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում

29-12-2021, 09:18 Դիտումներ: Այլ » Մշակույթ
29 Դեկտեմբեր 2021, 09:18 - NovostiNK
Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոններից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։ Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմը Հայաստան – Ֆրանսիա անիմացիոն առաջին համատեղ արտադրությունն է, և որը 2021թ․ հոկտեմբերի 15-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում իր համաշխարհային պրեմիերայից հետո, ընտրվել էր վեց միջազգային կինոփառատոնի կողմից։

Օրերս ֆիլմը՝ երեք այլ ֆիլմերի հետ միասին ստացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» նոմինացիա (Best Short Film - International Nominations) Կոլոմբոյի միջազգային, կանանց կինոփառատոնում (Շրի Լանկա)՝ լինելով անվանակարգի արժանացած միակ անիմացիան:

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS