TOP նոր
» » » Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Դմիտրի Սիտկովեցկու հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Դմիտրի Սիտկովեցկու հետ

5-03-2014, 23:29 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Դմիտրի Սիտկովեցկու հետ
5 Մարտ 2014, 23:29 - NovostiNK
Մարտի 13-ին՝ ժամը 19.00-ին,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ:

Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիաները, Թագավորական

Կոնցերտգեբաու նվագախումբը և մի շարք այլ նվագախմբեր: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջազգային փառատոներում:

2003թ-ից մինչ օրս Սիտկովեցկին հանդիսանում է Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS